1922/1923 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունհինգերորդն էր։ Այն երկրորդն էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Կրկին միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը, որի համար սա երրորդ հաղթանակն էր տվյալ տասնամյակում։ Անգլիայի հավաքականը միակն էր, որին հաջողվեց միավորներ կորզել շոտլանդացիներից, ինչն անգլիացիներին դուրս բերեց երկրորդ հորիզոնական։
Մրցաշարը մեկնարկեց 1922 թ. հոկտեմբերին Անգլիա-Իռլանդիա խաղով, որում անգլիացիները վստահ հաղթանակ տարան 2։0 հաշվով։ Մրցաշարը շարունակվեց 1923 թ. մարտին՝ շոտլանդացիները հաղթանակներ տարան իռլանդացիների, ապա և ուելսցիների նկատմամբ։ Շոտլանդացիներին հասնելու համար Ուելս-Անգլիա խաղում անգլիացիներին հարկավոր էր հաղթանակ, սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Սա նշանակում էր, որ չեմպիոնի կոչումն ապահովելու համար եզրափակիչ խաղում շոտլանդացիներին բավարարում էր ոչ-ոքին, որին և նրանք հասան՝ արձանագրվեց 2։2 հաշիվը։ Զուգահեռաբար ընթացող խաղում իռլանդացիների խոշոր հաշվով հաղթեցին ուելսցիներին՝ ապահովելով 3-րդ տեղը։